Պայթյուն Ռուսաստանի զորամասերից մեկում. կան զոհեր


Պայթյուն Ռուսաստանի զորամասերից մեկում. կան զոհեր
Հունիս 22 16:27 2022

Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի զորամասերից մեկում արկ է պայթել, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել. հայտնում է iz.ru-ն:

Եվս չորսը վիրավորվել են՝ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, երեքին տեղում օգնություն է ցուցաբերվել։

Դեպքը տեղի է ունեցել պահեստում։