«3+3» ձևաչափով 2-րդ հանդիպման օրն ու վայրը համաձայնեցվում են. Զախարովա


«3+3» ձևաչափով 2-րդ հանդիպման օրն ու վայրը համաձայնեցվում են. Զախարովա
Հունիս 22 15:35 2022

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է, որ շարունակվում են նախապատրաստական աշխատանքները «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հետ կապված։

Ըստ Զախարովայի՝ համաձայնեցվում են «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման օրն ու վայրը։

«Մենք կարծում ենք, որ միջոցառումը կազմակերպող երկիրը պետք է տեղեկատվություն տրամադրի այս մասին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։