Ուժեղ երկրաշարժ Աֆղանստանում. կան հարյուրավոր զոհեր


Ուժեղ երկրաշարժ Աֆղանստանում. կան հարյուրավոր զոհեր
Հունիս 22 13:52 2022

Հունիսի 22-ի գիշերը 5,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում՝ Պակիստանի հետ սահմանի մոտ։

Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 280 մարդ, ավելի քան 200 մարդ վիրավորվել է։ Զոհերի մասին տեղեկությունները թարմացվում են։

Իշխանությունները հայտնում են, որ ավերվել է առնվազն 100 տուն։ Շարունակվում են աշխատանքները տարերային աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ։