Ռուսաստանն ավելի շատ է շահագրգռված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությամբ. Զախարովա


Ռուսաստանն ավելի շատ է շահագրգռված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությամբ. Զախարովա
Հունիս 22 13:40 2022

«Ռուսական կողմը, ինչպես ոչ ոք, շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման առանց այն էլ դժվարին ջանքերը»: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի անել ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, «որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»։