Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վիրահատվել է


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վիրահատվել է
Հունիս 20 19:44 2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր՝ հունիսի 20-ին, քթի խոռոչի վիրահատության է ենթարկվել ընդհանուր անզգայացման տակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Ջոնսոնի մամուլի խոսնակ Մաքս Բլեյնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը վերադարձել է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող իր տուն և հանգստանում է։

 

 

Նա պատմել է, որ վիրահատությունը նախապես պլանավորված էր և իրականացվել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում պետական ​​բյուջեով ֆինանսավորվող Առողջապահության ազգային ծառայությունում աշխատող բժիշկների կողմից։

 

Վիրահատության ընթացքում Ջոնսոնին փոխարինել է փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը։

 

 

Հաղորդվում է, որ 58-ամյա Ջոնսոնը պետք է մեկնի Համագործակցության համաժողովին Ռուանդայում այս շաբաթվա վերջին և կմասնակցի այս ամսվա վերջին նախատեսված G7-ի եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին:

 

 

Իրավաբան.net