Պեսկովը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման մասին


Պեսկովը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման մասին
Հունիս 17 19:09 2022

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները երբեք չի կարելի բացառել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

 

«Բայց տեղաշարժ առաջվա պես չկա»,- ընդգծել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք որևէ շարժ կա բանակցային գործընթացում, և հնարավոր է արդյոք բանակցությունների վերսկսումը։

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով Պետդումայի միջազգային հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկիին, որը մասնակցում էր Ուկրաինայի հետ բանակցություններին, հաղորդել էին, որ երկխոսությունն առաջիկայում կարող է վերսկսվել: