Միլանի «Ինտերը» հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի ծառայություններով:
Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, իտալական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկում է 50 միլիոն եվրո և պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուին:
Ավելի վաղ հաղորդվում էր, Վերատին ամռանը կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
Ֆրանսիայի նախորդ առաջնությունում անցկացրած 28 խաղում Մարկոն խփել է երեք գնդակ և կատարել 3 արդյունավետ փոխանցում:










