Շոլցը հայտնել է, թե որ դեպքում կչեղարկվեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները


Շոլցը հայտնել է, թե որ դեպքում կչեղարկվեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Հունիս 17 11:07 2022

Եվրոմիությունը չի չեղարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ Մոսկվան Կիևի հետ փոխադարձ ընդունելի խաղաղության համաձայնագիր չի կնքել։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Պատժամիջոցները չեն չեղարկվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի հետ արդարացի համաձայնություն ձեռք չի բերվել: Իսկ թե որ համաձայնագիրը, Ուկրաինայի տեսանկյունից, կլինի արդար, դա կարող է որոշել միայն Ուկրաինան: Ոչ ոք Եվրոպայում չի կարող և մտադիր չէ դա պարտադրել ուկրաինացիներին»,- ասել է քաղաքական գործիչը՝ ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: