Եվրոպան Ուկրաինայի հետ է. հաղթելու ենք. Զելենսկու գրասենյակը հայտնել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ավարտի մասին


Եվրոպան Ուկրաինայի հետ է. հաղթելու ենք. Զելենսկու գրասենյակը հայտնել է եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ավարտի մասին
Հունիս 16 18:16 2022

Ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Ռումինիայի նախագահ Կլաուս Իոգանիսի հետ։ Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 16-ին, հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

 

«Ուկրաինան ունի միջազգային կոալիցիայի հաստատուն աջակցությունը: Մենք պետությունների ղեկավարներին ենք հանձնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջարկների ամբողջական փաթեթը, որը պատրաստել է Մակֆոլ-Երմակ միջազգային խումբը: Մենք պետք է մեծացնենք ճնշումը ագրեսորի վրա, աշխատենք գազային էմբարգոյով պատժամիջոցների յոթերորդ փաթեթի վրա։ Եվրոպան այսօր Ուկրաինայի հետ է։ Մենք հաղթելու ենք»,- գրել է նա սոցցանցում։

 

Միևնույն ժամանակ Շոլցը շնորհակալություն է հայտնել Զելենսկիին G7-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։

 

«Մենք՝ եվրոպացիներս, ամուր կանգնած ենք ձեր կողքին»,- գրել է նա թվիթերում։

 

Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։