«Զանգեզուրի միջանցքի» բացումն Ալիևի ընկալմամբ անխուսափելի է


«Զանգեզուրի միջանցքի» բացումն Ալիևի ընկալմամբ անխուսափելի է
Հունիս 16 12:07 2022

Եռակողմ համաձայնագրի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը վերաբերող կետի կատարումը տարածաշրջանում խաղաղության և հանգստության հիմքն է։ Այդ մասին, ադրբեջանական աղբուրների փոխանցմամբ, ասել է Իլհամ Ալիևը՝ Բաքվում անցկացվող «Մարտահրավերներ համաշխարհային աշխարհակարգին» թեմայով 9-րդ գլոբալ ֆորումի բացման արարողությանը։

Ալիևի ընկալմամբ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը պարտադիր է, քանի որ տխրահռչակ համաձայնագրի տակՀայաստանը ստորագրել է։

 

Արհեստածին Ադրբեջանի բռնապետը նաև զառանցել է, թե, իբր անցած 30 տարիներին հայ ժողովուրդը դժբախտ էր, քանի որ, իբր, «օկուպանտ» և «ագրեսոր» էր համարվում։