Երեւանի Նալբանդյան փողոցում ծառ է այրվել


Երեւանի Նալբանդյան փողոցում ծառ է այրվել
Հունիս 15 12:56 2022

Հունիսի 15-ին, ժամը 10։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 106 շենքի մոտակայքում ծառի փչակից ծուխ է նկատվում:

 

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:54-ին, մարվել՝ 10:58-ին: Այրվել է ծառը՝ մասամբ: