Կիսապաշտպան Իվան Պերիշիչը, որի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերի» հետ մեկնել է Չինաստան և Սինգապուր` ուսումնամարզական հավաքի:
Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Խորվաթ ֆուտբոլիստը այն 28 ֆուտբոլիստների ցանկում է, որոնք կնախապատրաստվեն նոր մրցաշրջանին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիացիները պատրաստ էին կիսապաշտպանի համար 45 մլն եվրո վճարել` գումարած բոնուսները, սակայն «Ինտերը» մերժել է այդ առաջարկը. քանի որ ցանկանում է 50-ից 55 մլն եվրո ստանակ: Միլանցիները կցանկանային ստանալ նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալին:










