ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր ցանկանում ամերիկյան հետախուզությունից տեղեկություններ լսել Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստվելու մասին։
Սպիտակ տան ղեկավարը Լոս Անջելեսում դեմոկրատների կազմակերպած բարեգործական միջոցառման ժամանակ մեկնաբանել է ռուս-ուկրաինական ընթացող պատերազմի թեման։ Ամերիկացի առաջնորդը ուկրաինական պատերազմը որակել է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ աղետը։
«Ես գիտեմ, որ շատերը կկարծեն, որ ես չափազանցնում եմ։ Բայց մենք շատ տեղեկություններ ունեինք, որ (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինը մտադիր է հատել սահմանը։ Մենք այս հարցում կասկածներ չունեինք, սակայն Զելենսկին չէր ցանկանում լսել այդ մասին»,- ասել է նա։










