Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի արտաքին գործերի նախարարին


Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Կատարի արտաքին գործերի նախարարին
Հունիս 14 08:42 2022

Վարչապետն իր կեցավայրում ընդունել է Կատարի արտաքին գործերի նախարարին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է ԿՊ արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխիին:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է արաբական աշխարհում Կատարի դերը և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` ընդլայնելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր