Armenian Helicopters ընկերության նոր` Altezza ինքնատիպ ժամանցավայրի պաշտոնական բացումը, երեկոյի անակնկալներն ու հայտնի հյուրերը


Armenian Helicopters ընկերության նոր` Altezza ինքնատիպ ժամանցավայրի պաշտոնական բացումը, երեկոյի անակնկալներն ու հայտնի հյուրերը
Հունիս 13 20:12 2022

Նոր ու ինքնատիպ վայր` ամենատարբեր միջոցառումների ու ժամանցի անցկացման համար. Armenian Helicopters ընկերությունը Երեւան-Գառնի մայրուղի 6/14 հասցեում պաշտոնապես բացեց Altezza-ի դռները` միջոցառումը նշանավորելով մի շարք անակնկալներով: Հյուրերը, նախ, քայլեցին կարմիր գորգով` անցնելով սրահի ներս, որից րոպեներ անց սրահի դռները բացվեցին ու միջոցառման բացօթյա հատվածը ազդարարվեց անակնկալ հրավառությամբ ու հայ արտիստների մասնակցությամբ համերգային ծրագրով:

Armenian Helicopters ընկերության կոմերցիոն բաժնի ղեկավար Ամալյա Առուստամյանի խոսքով` ժամանցավայրի` Altezza անունը պատահական չի ընտրվել. իտալարենից թարգմանաբար այն նշանակում է «թռիչք», «բարձրություն», ինչն էլ ընկած է ընկերության գործունեության հիմքում, մանավանդ, որ առաջին բանը, որ կտեսնեն այցելուները տարածք մտնելով` Armenian Helicopters-ի ուղղաթիռներն են.

 

«Այստեղ ծրագրում ենք անցկացնել տարբեր մեծամասշտաբ միջոցառումներ: Սա մի վայր է, որտեղ կարող եք երազել, կիսվել էներգիայով, քանի որ այստեղ ամեն ինչ գեղեցիկ ու ոգեշնչող է»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա` հայտնելով նաեւ ընկերության` առաջիկա մյուս ծրագրերի մասին: «Հետագայում այս տարածքում կգործի նաեւ Armenian Helicoters-ի տեխնիկական սպասարկման մեծ կենտրոնը, կանցկացվեն նաեւ օդաչուների վերապատրաստման դասընթացներ»:

Իր ձեւաչափով Altezza-ն յուրահատուկ է ու չկրկնվող. կանաչապատ մեծ տարածք, մեծ տերասսա, 1000 ք.մ. մակերեսով եւ 12 մ բարձրությամբ անգար, հյուրանոցային եւ հանգստի սենյակներ, VIP հանդերձարաններ, հագեցած խոհանոց, սանհանգույցներ... Այստեղ կարելի է անցկացնել ցանկացած առիթ` ձեր պատկերացմանը համապատասխան: 

 

Տարածքում նաեւ կգործի շուրջ 500 մեքենայի համար նախատեսված կայանատեղի։ 

 

Altezza-ում կայանալիք միջոցառումները կկազմակերպի եւ կհամակարգի Background Production ընկերության պրոֆեսիոնալ թիմը։ Ընկերության հիմնադիր-տնօրեն Վազգեն Պողոսյանը նշեց, որ արել են ամեն բան, որպեսզի Altezza-ն պատշաճ կերպով սպասարկի իր հյուրերին.

«Տարածքը նախատեսված է բազմաոճ ու բազմապրոֆիլ միջոցառումներ անցկացնելու համար` սկսած կորպորատիվից, մինչեւ էքսպոներ, ցուցադրություններ, ֆիլմի պրեմիերաներ, հարսանեկան արարողություններ, համերգներ եւ այլն։ Փորձել ենք այնպես անել, որ այստեղ ունենանք բոլոր համապատասխան ծառայությունները: Altezza-ն կարող է ընդունել 15 հազար եւ ավելի հյուր՝ կախված միջոցառման ֆորմատից։ Տարածքը գործելու է տարվա բոլոր եղանակներին՝ ունենք թե ամառային, թե ձմեռային, թե աշնանային մասեր»,-ասաց նա:

Նոր ժամացավայրի բացման արարողությանը ներկա էին հայկական շոու-բիզնեսից մի շարք հայտնիներ, նաեւ հյուրեր, որոնք արդեն ծրագրում են իրենց առաջիկա միջոցառումներն անցկացնել Altezza-ում: 

Երեկոյի ամենահետաքրքիր մանրամասները` մեր ֆոտոռեպորտաժում: