Վրшերթ Ստեփանակերտում


Վրшերթ Ստեփանակերտում
Հունիս 13 16:30 2022

Հունիսի 10-ին ժամը 18:05-ին ոստիկանության տեսադիտարկման խմբի ծառայողները հաղորդել են, որ Ստեփանակերտի N7 դպրոցի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ս. Ս.-ն, վարելով «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան, Ազատամարտիկների փողոցի թիվ 20 շենքի դիմացի ճանապարհահատվածում հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել Ս.Ա.-ին և Դ.Ա.-ին։

Վրաերթի հետևանքով` վերջիններիս մարմնական տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։