36-ամյա տղամարդը «Գազել»-ով Ազատության պողոտայում մահացու վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին


36-ամյա տղամարդը «Գազել»-ով Ազատության պողոտայում մահացու վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
Հունիս 13 13:47 2022

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում 36-ամյա Կարեն Ղ-ն իր վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 75-ամյա Լավրենտի Մ-ին։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ 

 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ



loading...