Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համար քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը մնում է մշտական առաջնահերթություն։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովից առաջ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նախագահի համար գլխավորը Ռուսաստանի զարգացումն է։ Բացի այդ, պարզաբանել է Պեսկովը, քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը այս զարգացման անբաժանելի մասն է:
«Դա միշտ եղել է, կա և մնում է գլխավորը մեր նախագահի համար», - ասել է Պեսկովը։










