Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն. Դիմավորել է ԱԳ պետնախարարը


Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն. Դիմավորել է ԱԳ պետնախարարը
Հունիս 13 11:30 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն:

Դոհայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Կատարի Արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխին:

 

Վարչապետը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ:

Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը: