«Ես ուզում եմ, որ դու լսես ինձ, բայց չմեղադրես», – տղամարդու անկեղծ մենախոսություն


«Ես ուզում եմ, որ դու լսես ինձ, բայց չմեղադրես», – տղամարդու  անկեղծ մենախոսություն
Հունիս 13 00:10 2022

Ես ուզում եմ, որ դու լսես ինձ, բայց չմեղադրես:

 

Ես ուզում եմ, որ դու արտահայտվես, ինձ խորհուրդներ չտալով, մինչև չխնդրեմ:

 

Ես ուզում եմ, որ դու ինձ վստահես, բայց ոչինչ չպահանջես։

 

Ես ուզում եմ, որ դու լինես իմ աջակցությունը՝ չփորձելով որոշել իմ փոխարեն:

 

 

Ես ուզում եմ, որ դու հոգ տանես իմ մասին, բայց չվերաբերվես, ինչպես մայրը որդուն:

 

Ես ուզում եմ, որ դու ուղղակի նայես ինձ՝ չփորձելով ինչ-որ բանի հասնել։

 

 

 

Ես ուզում եմ, որ դու գրկես ինձ, բայց չխեղդես:

 

Ես ուզում եմ, որ դու ինձ ոգեշնչես, բայց չստես:

 

Ես ուզում եմ, որ դու ինձ աջակցես խոսակցության մեջ, բայց իմ փոխարեն չպատասխանես։

 

Ես ուզում եմ, որ դու ավելի մոտ լինես, բայց թողես ինձ անձնական տարածք:

 

Ես ուզում եմ, որ դու տեղյակ լինես իմ վատ գծերի մասին, բայց կենտրոնանաս իմ լավագույն հատկանիշների վրա և վստահ լինես, որ մեզ մոտ ներկա պահին ամեն ինչ լավ է։

 

Ուզում եմ իմանաս… որ կարող ես հույս դնել ինձ վրա… Առանց սահմանափակումների: