Ռոնալդուն հաստատել է, որ իր ընկերուհին հղի է


Ռոնալդուն հաստատել է, որ իր ընկերուհին հղի է
Հուլիս 18 16:05 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ իր ընկերուհի Ջորջինիա Ռոդրիգեսը հղի է:

«Շատ ուրախ եմ, որ ունենալու եմ եւս մեկ զավակ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է El Mundo-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին 32-ամյա ֆուտբոլիստը երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Ռոնալդուի 6-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից: