ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 13-ից 19-ը


ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 13-ից 19-ը
Հունիս 12 22:26 2022

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 13-ից 19-ը.

 

ԽՈՅԵՐ

Դուք շատ եք ցանկանում լավագույն ընկերոջ հետ կիսվել սիրելիի հետ հարաբերությունների մանրամասներով: Սակայն մինչ դա անելը մտածեք` արդյո՞ք ձեր սիրելին չի բարկանա իմանալով, որ դուք իր համար անծանոթ մեկի հետ կիսվում եք ձեր կյանքի մանրամասներով:

 

 

ՑԼԵՐ

Ցլերի անձնական կյանքում և ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ իդեալական կլինի: Ձեզ դա, նույնիսկ, կսկսի անհանգստացնել: Պետք չէ ամեն ինչի մեջ բացասական բան փնտրել: Պարզապես վայելեք պահի երջանկությունը:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր կյանքում այս ժամանակահատվածում ինչ-որ բաներ տեղի կունենան, որոնք ոչ մի կերպ չեք կարողանա բացատրել: Ձեր սիրելիի համար դա ևս հանելուկ կլինի: Մնում է միայն առաջնորդվել բնազդով:

 

 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին կհիշի անցյալում կիսատ թողած գործերը և կփորձի դրանք ավարտին հասցնել: Այդ ամենը նրան կտխրեցնի: Դուք էլ մինչև վերջ չեք կարողանա հասկանալ, թե որն է նրա վատ տրամադրության պատճառը:

 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք կցանկանաք որևէ անսպասելի բան անել ձեր սիրելիի համար: Սակայն մինչ դրան անցնելը փորձեք վստահ լինել, որ ձեր խոսքերն ու գործողությունները չեն նեղացնի նրան:

 

 

ԿՈՒՅՍԵՐ

Պետք չէ կենտրոնանալ անձնական կյանքի փոփոխությունների վրա, միևնույն է ոչ մի հարմար որոշում չեք կարողանա ընդունել: Ավելի լավ է` սիրելիի հետ զբաղվեք տան վերանորոգմամբ:

 

 

 

ԿՇԵՌՔՆԵՐ

Պետք չէ հույսը դնեք ձեր սիրելիի վրա: Ամեն ինչ փորձեք անել ինքնուրույն: Անգամ եթե ձեր սիրելին միշտ ձեր կողքին է եղել, այս անգամ դա նրան չի հաջողվի:

 

ԿԱՐԻՃՆԵՐ

Ճիշտ ժամանակն է սիրելիին ևս մեկ անգամ խոստովանել, որ սիրում եք… ընդամենը երեք բառ, որոնք նրան այնքան մեծ երջանկություն կպարգևեն: Դե ինչ, իմի բերեք զգացմունքներն ու անցեք գործի:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Պետք չէ որևէ բան խոստանալ սիրելիին: Իրադարձություններն այնպես կդասավորվեն, որ դուք չեք կաողանա պահել ձեր խոտումը: Այնպես որ` ժամանակից առաջ պետք չէ ընկնել:

 

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե նախկինում ինչ-որ խնդիրներ եք ունեցել անձնական կյանքում, ապա դրանք կսկսեն աստիճանաբար «լքել» ձեզ: Ամեն ինչ կլինի այնքան աննկատ, որ դուք նույնիսկ չեք հասկանա, թե ինչպես այդ խնդիրներն անհետացան: Այնպես որ` պատրաստ եղեք. շուտով երջանկությունից փայլելու եք:

 

ՋՐՀՈՍՆԵՐ

Մի բան ձեզ կհուշի, որ դուք երջանկության շեմին եք կանգնած: Դժվար է ասել` որքանով է ձեր կանխազգացումը ճիշտ, սակայն փորձեք առաջնորդվել սրտի ձայնով:

 

ՁԿՆԵՐ

Խուսափեք ամպագորգոռ հայտարրություններ անելուց: Միգուցե, դուք ձեր ասածներին լուրջ չվերաբերվեք, սակայն ձեր սիրելին կանի ճիշտ հակառակը: Օրինակ, եթե նրան ասեք, որ սիրում եք` որպես ընկերոջ, նա պարզապես բաց կթողնի «ընկեր» բառը…