Պատերազմի սկսվելուց հետո երկու անգամ զանգել եմ Պուտինին․ Բեռլուսկոնին փակագծեր է բացել


Պատերազմի սկսվելուց հետո երկու անգամ զանգել եմ Պուտինին․ Բեռլուսկոնին փակագծեր է բացել
Հունիս 12 15:30 2022

«Վերջին ժամանակներս Պուտինի հետ չեմ խոսել։ Մենք լավ ընկերներ էինք։ Այս գործողության (ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության - խմբ․) սկզբնական շրջանում ես երկու հեռախոսազանգ արեցի և ոչ մի պատասխան չստացա: 

Դրանից հետո ես ձեռնպահ մնացի հետագա փորձերից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, փոխանցում է Կոմերսանտ-ը։

Նա հավելել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը վտանգավոր է համարում, քանի որ ռազմական հակամարտությունն անհապաղ դադարեցնելու հնարավորություն չի տեսնում