Արագած լեռան վրա մոլորված ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է


Արագած լեռան վրա մոլորված ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է
Հունիս 12 18:40 2022

Հունիսի 12-ին, ժամը 15:07-ին  Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ  քաղաքացին (Մ․ Կ․՝ ծնված 2002 թ․) երեք ընկերների հետ բարձրացել է Արագած լեռը, սակայն հեռացել է ընկերներից և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Ժամը 16։50-ի սահմաններում  քաղաքացի Մ․ Կ․-ն հայտնաբերվել է։