Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկով հետխորհրդային տարածքը սկսեց շարժվել․ քաղաքագետ


Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկով հետխորհրդային տարածքը սկսեց շարժվել․ քաղաքագետ
Հունիս 12 16:42 2022

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկով հետխորհրդային տարածքը սկսեց շարժվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ 

Քաղաքագետը մանրամասնեց՝ ինչ նկատի ուներ.

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է քննարկվում խաղաղության, սահմանազատման եւ սահմանագծման մասին հայ-ադրբեջանական համաձայնագրի նախապատրաստումը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է սրվել իրավիճակը Պրիդնեստրովիեի շուրջ։ Մենք տեսնում ենք, թե որքան հետաքրքիր է իրեն պահում Վրաստանը, հատկապես՝ հակառուսական պատժամիջոցներին չմիանալու հարցում։ Նրա համար բավական դժվար է հարաբերություններ կառուցել Ուկրաինայի հետ»։