Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ աղջիկը Դավիթաշենի կամրջից ցած է նետվել


Ինքնասպանություն Երևանում. երիտասարդ աղջիկը Դավիթաշենի կամրջից ցած է նետվել
Հունիս 11 19:42 2022

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:  

shamshyan.com- հաղորդմամբ ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Դավիթաշենի  կամրջից իրեն ցած է նետել:  

Ոստիկանները, փրկարարները և պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են մահացածի ինքնությունը: