Իրանը և Վենեսուելան ստորագրել են 20-ամյա ռшզմшվшրшկшն համագործակցության համաձայնագիր


Իրանը և Վենեսուելան ստորագրել են 20-ամյա ռшզմшվшրшկшն համագործակցության համաձայնագիր
Հունիս 11 15:10 2022

Թեհրանն ու Կարակասը ստորագրել են 20 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հունիսի 11-ին հայտնել է IRIB ռադիոհեռուստահեռարձակող կորպորացիան։

 

Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ։ Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն քաղաքական, մշակութային, նավթային, նավթաքիմիական և զբոսաշրջության ոլորտներում։