Լուկաշենկոն խորհուրդ է տվել դպրոցը ոսկե մեդալով ավարտած որդուն (տեսանյութ)


Լուկաշենկոն խորհուրդ է տվել դպրոցը ոսկե մեդալով ավարտած որդուն (տեսանյութ)
Հունիս 11 12:35 2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ Նիկոլայը, ավարտել է միջնակարգ դպրոցը, ստացել վկայական և ոսկե մեդալ։ Նրա ավարտական կադրերը հրապարակել է ONT ալիքն իր յութուբյան ալիքում։ 

Բելառուսի ղեկավարը, «որդի» մակագրությամբ շապիկով և մոտոցիկլետի ֆոնին, տեսագրել է տեսաուղերձ՝ դիմելով շրջանավարտներին։ Նա դպրոցական կրթությունն անվանել է կյանքի դժվար փուլ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դպրոցականները «պետք է ամեն ինչ անեն միանգամից, սովորեին չսիրած առարկաներ և չսիրած գործեր անեն»։

Միաժամանակ երկրի ղեկավարը խոստացել է, որ դեռահասների համար ապագայում ավելի հեշտ կլինի, եթե նրանք ճիշտ ընտրեն իրենց ուղին ու կոնկրետ գործեր անեն։

Նա շրջանավարտներին խորհուրդ է տվել հասուն կյանքում ամեն ինչ ճիշտ ժամանակին անել. ճիշտ ժամանակին աշխատանքի գնալ, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ։

Բելառուսի նախագահն ունի երեք որդի՝ Վիկտոր, Դմիտրի և Նիկոլայ։