Թբիլիսյան խճուղում բախվել են 46 համարի երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը


Թբիլիսյան խճուղում բախվել են 46 համարի երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը
Հունիս 11 11:50 2022

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, որից հետո վիրավորներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

 

Կատարվել է ճանապարհի լվացման աշխատանք, քանի որ ավտոբուսից առաջացել էր դիզվառելիքի արտահոսք։ Վթարի փաստով նյութեր են նածապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում՝ որպես 46 երթուղի։