Այս երկրում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը


Այս երկրում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը
Հունիս 10 21:30 2022

Այսօր՝ հունիսի 10-ին, Լեհաստանի առողջապահական ոլորտի պատասխանատուները հաստատել են, որ այդ երկրում հաստատվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման առաջին դեպքը։ Լեհաստանի Առողջապահության նախարար Ադամ Նեդզելսկին ասել է մասնավորապես, որ նախապես իրենք ունեցել են ենթադրյալ վարակման 10 դեպք։ Փորձանմուշները ներկայումս հետազոտվում են եւ այս պահի դրությամբ արդեն մեկ դեպք հաստատվել է։ Այլ մանրամասներ նախարար Նեդզելսկին չի ներկայացրել։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/94ab88ab4a5694b1a8bf0f63a4e289bf

 

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»