Նրանք դեռ կզղջան դրա համար․ Վլադիմիր Պուտին


Նրանք դեռ կզղջան դրա համար․ Վլադիմիր Պուտին
Հունիս 10 13:50 2022

Բոլոր նրանք, ովքեր լքել են Ռուսաստանը, հաստատ կզղջան այդ որոշման համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում նորարարության և տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ։

 

 

«Ներկայիս պայմաններում, երբ ինչ-որ մեկը մի տեղից մյուս տեղն է թռնում, նախընտրում է այստեղ դադարեցնել իր գործունեությունը, կփոշմանի, սա սպառնալիք չէ։ Նրանք կզղջան ոչ թե որ մենք ինչ-որ մեկին սպառնում ենք, հակառակը, մենք որևէ մեկին չենք սպառնում, ուղղակի կզղջան, քանի որ Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունեցող երկիր է, իսկապես: Շատերն են ափսոսում, որ պետք է հեռանան»,-ասել է պետության ղեկավարը։