Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և ռուս այլ պաշտոնյաների նկատմամբ


Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և ռուս այլ պաշտոնյաների նկատմամբ
Հունիս 9 22:42 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ռուսաստանի կառավարության գրեթե բոլոր անդամների դեմ։

 

 

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Պատժամիջոցներ են սահմանվել ընդհանուր 35 անձանց նկատմամբ: Պատժամիջոցների ցուցակում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն։