Չավուշօղլու-Լավրով հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղության» պայմանագրին վերաբերող հարցեր


Չավուշօղլու-Լավրով հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղության» պայմանագրին վերաբերող հարցեր
Հունիս 8 14:40 2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկվել է «3+3» ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշել է, թե, իբր, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունի։

 

Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում։

Լավրով-Չավուշօղլու հանդիպմանը քննարկվել են ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանին, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամին վերաբերող հարցեր։