«Մամայիս շապիկով եմ նկարվել»․ Էմմիի նոր ֆոտոշարքը


«Մամայիս շապիկով եմ նկարվել»․ Էմմիի նոր ֆոտոշարքը
Հունիս 8 11:42 2022

Երգչուհի Էմմին նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Էմմի

Երիտասաչդ մայրիկը ոճային բլուզ է կրում ու շրջազգեստ։ Էմմին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Մամայիս շապիկով եմ նկարվել»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Էմմի

 

Ավելի վաղ տեղադրված սեւ-սպիտակ լուսանկարում Էմմին պատկերված էր որդիների հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ «Պահեր կյանքի համար»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել երիտասարդ մայրիկը։