Հայտնի է՝ երբ կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների երևանյան հանդիպումը


Հայտնի է՝ երբ կկայանա ՀԱՊԿ ԱԳ նախարարների երևանյան հանդիպումը
Հունիս 7 20:50 2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվելու է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցն ու դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:

Այս մասին ասվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ: 

ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որը հունիսի 10-ին տեղի է ունենալու Երևանում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ, մասնակցելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: