Ռուս զինվորականները մեծ ուշադրությամբ հետևում են Թուրքիայի զորավարժություններին. Պեսկով


Ռուս զինվորականները մեծ ուշադրությամբ հետևում են Թուրքիայի զորավարժություններին. Պեսկով
Հունիս 7 19:08 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չի քննարկել այդ երկրում ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժությունները, սակայն ռուս զինվորականները մեծ ուշադրությամբ հետևում են այդ գործողություններին: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակը։ Միևնույն ժամանակ, Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է։

«Մենք դա շատ լավ ենք գիտակցում»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: