Իբրահիմովիչը իր երեխաներին «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիա է բերել


Իբրահիմովիչը իր երեխաներին «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիա է բերել
Հուլիս 17 23:30 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը իր երեխաներին ընդունել է տվել ակումբի երիտասարդական ակադեմիա: Մաքսիմիլիանն ու Վինսենտը մարզվելու են մինչև 10 տարեկանների տարիքային խմբում, որտեղ արդեն մարզվում են Ռայան Գիգզի ու Նիկի Բատի զավակները: Նշվում է նաև, որ վնասվածքից ապաքինվող 35-ամյա շվեդը կարող է մանկունյանցիների հետ նոր պայմանագիր կնքել, որն ավարտվել էր հունիսի վերջում: