ԱՄՆ-ն աշխարհն իրենից կախվածության մեջ գցելու համակարգ է ստեղծում՝ ռազմական-կենսաբանական լաբորատորիների միջոցով․ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ


ԱՄՆ-ն աշխարհն իրենից կախվածության մեջ գցելու համակարգ է ստեղծում՝ ռազմական-կենսաբանական լաբորատորիների միջոցով․ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ
Հունիս 6 18:27 2022

ԱՄՆ-ն աշխարհով մեկ ստեղծած իր կենսաբանական լաբորատորիաների միջոցով փաստացի, մոլորակը կառավարելու ցանց է ստեղծում՝ իրենից կախվածության մեջ գցելով տարբեր երկրների, հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Իրինա Յարովայան, ով նաև Ուկրաինայի տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է։

 

«Այն ռազմական լաբորատորիաները, որոնք այսօր աշխարհով մեկ ստեղծում է ԱՄՆ-ն, ամբողջ աշխարհն իրենից կախվածության մեջ գցելու նոր համակարգ է, պարզապես՝ ավելի վտանգավոր՝ «կյանքեր փրկելու» հնարավորությամբ։ Փաստացի, ԱՄՆ-ն ստեղծում է տարբեր երկրների բնակչություններին կառավարելու մեծ ցանց»,- ասել է Յարովայան։

Նա կարևորել է Կենսաբանական զենքի մասին կոնվենցիային հավատարիմ մնալու և թափանցիկ գործելու սկզբունքը։

 

«Այս սկզբունքի միջոցով է հնարավոր լուծել ամենակարևոր խնդիրը՝ ազատել բոլոր ժուղովուրդներին ու բոլոր երկրները այն իրական սպառնալիքից, որն այսօր ստեղծվում է ամերիկյան ռազմական-կենսաբանական լաբորատորիաներում»,- ասել է նա։

ՌԴ Պետդումայի փոխխոսնակը նշել է նաև, որ իրենց դիտարկման ներքո է այն նույն սցենարը, որով ԱՄՆ-ն առաջնորդվում է՝ ինքնիշխան այլ պետությունների տարածքներում իր ռազմական ու կենսաբանական նախագծերն իրականացնելիս, իսկ այդ նախագծերը սպառնալիք են առաջին հերթին տվյալ երկրների, ապա նաև՝ նրանց մերձակա հարևանությամբ գտնվող պետությունների համար։