Զելենսկին հայտնել է Ազովստալի գերի ընկած մարտիկների թիվը


Զելենսկին հայտնել է Ազովստալի գերի ընկած մարտիկների թիվը
Հունիս 6 18:14 2022

Ազովստալից ավելի քան 2,5 հազար ուկրաինացի մարտիկներ գտնվում են ռուսական գերության մեջ։ Նրանց ազատ արձակմամբ զբաղվում է ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն։

 

Զելենսկու խոսքով՝ ռուսական կողմի համար ձեռնտու չէ «խոշտանգումներ կիրառել Ազովստալի մեր պաշտպանների նկատմամբ, քանի որ նրանք դարձել են «հանրային բանտարկյալներ»»։

 

Նախագահը նաև նշել է, որ լուրջ չի վերաբերում Ռուսաստանի իշխանությունների և «ԴԺՀ»-ի ներկայացուցիչների հայտարարություններին մարտիկների հետագա ճակատագրի վերաբերյալ, քանի որ այս կերպ նրանք փորձում են իրենց գովազդել այս հարցում։