Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը Լավրովի առջև


Մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը Լավրովի առջև
Հունիս 5 20:38 2022

Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Մոնտենեգրոն փակել են իրենց օդային տարածքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար։ Այս մասին հայտնում է սերբական Vecherne Novosti թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Ըստ թերթի՝ նախարարի այցը Սերբիա, որը նախատեսված էր հունիսի 6-7-ին, «մեծ հարցականի տակ է», սակայն «պաշտոնական Բելգրադը դրանում մեղավոր չէ»։