ԱՄՆ-ում Զելենսկուն խորհուրդ են տվել տարածքների մի մասը հանձնել Ռուսաստանի վերահսկողությանը


ԱՄՆ-ում Զելենսկուն խորհուրդ են տվել տարածքների մի մասը հանձնել Ռուսաստանի վերահսկողությանը
Հունիս 5 19:27 2022

Ուկրաինայում իրավիճակը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ Ռուսաստանի պայմաններով, և ԱՄՆ-ն պետք է Վլադիմիր Զելենսկուն դրդի այդ որոշմանը, գրում է American Thinker ամսագրի վերլուծաբան Ֆրենկ Հովարդը։

«Միացյալ Նահանգները պետք է ուժեղ ճնշում գործադրի նախագահ Զելենսկու վրա, որպեսզի նա համաձայնի կարգավորմանը եւ թույլ տա Ուկրաինայի հարավի եւ Արեւելքի ռուսալեզու շրջաններին առանձնանալ եւ մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ», — ասված է նյութում:

 

Հեղինակի կարծիքով՝ իրադարձությունների լավագույն ելքի դեպքում Ուկրաինան ապագա բանակցությունների արդյունքում չեզոք կմնա Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիմակայությունում։ Նման քայլը կպաշտպանի վերջինիս ազգային շահերը, ընդգծել է նա։

Այդ նույն պատճառով անհրաժեշտ է դադարեցնել Կիևին սպառազինություն մատակարարելը, չէ որ դա կարող է սպառնալ ռուսական տարածքների անվտանգությանը, հավելել է լրագրողը։