Ադրբեջանցի զինվորը կրակել է ինքն իր վրա


Ադրբեջանցի զինվորը կրակել է ինքն իր վրա
Հունիս 5 18:55 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամկետային զինծառայող Աբդուլազադե Սայիդ Մազահիր օղլին ինքնասպան է եղել՝ ինքնաձիգից կրակ բացելով:

Հաղորդվում է, որ համապատասխան մարմիններն իրականացնում են պատահարի հետաքննություն: