Պուտինը հայտնել է, թե ինչ կшնի, եթե մի շարք պետություններ շարունակեն զե նք մшտшկшրшրել Ուկրաինային


Պուտինը հայտնել է, թե ինչ կшնի, եթե մի շարք պետություններ շարունակեն զե նք մшտшկшրшրել Ուկրաինային
Հունիս 5 13:07 2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է օգտագործել իր զենքը այնպիսի թիրախների դեմ, որոնք դեռ չեն խոցվել, եթե Ուկրաինան այլ պետություններից ստանա հեռահար հրթիռներ։ Այս մասին ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է Украинская правда-ն:

 

«Եթե Կիևը ստանա հեռահար հրթիռներ, Ռուսաստանը հետևություններ կանի և իր ոչնչացման միջոցները կկիրառի այն օբյեկտների վրա, որոնք դեռ չեն խոցվել: Ոչ մի նոր բան չկա Կիևին ամերիկյան MLRS համակարգեր մատակարարելու մեջ, քանի որ ուկրաինական բանակը զինված է խորհրդային կարգի նմանատիպ համակարգերով՝ նույն հեռահարությամբ»,- ասել է նա։

ՌԴ նախագահը դա անվանել է «ուկրաինական ռազմական տեխնիկայի կորուստների փոխհատուցում» և նշել, որ «էապես ոչինչ չի փոխում դրանից»։

 

Հիշեցնենք, որ «Հյուսիս» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատար Դմիտրի Կրասիլնիկովի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է հեռահար հակատանկային զենք՝ ռուսական հրետանային կայանքները ոչնչացնելու համար, որպեսզի հետևակը կարողանա կատարել իրեն առաջադրված խնդիրները։