Թուրքիան ռшզմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր шնվտանգությունն ապահովելու համար. Էրդողան


Թուրքիան ռшզմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր шնվտանգությունն ապահովելու համար. Էրդողան
Հունիս 4 15:24 2022

Թուրքիան մտադիր է նոր անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի մեր զինված ուժերը դառնան աշխարհի ամենաժամանակակից բանակներից մեկը։ Մենք ոչնչացրել ենք ահաբեկչության միջանցքը, որը փորձում էր ձևավորվել մեր հարավային սահմաններում։ Այն, ինչ բացակայում է սահմանին, մենք կլրացնենք Սիրիայում նոր գործողություններով։ Մենք ուշադիր ուսումնասիրում ենք իրավիճակը»,- ​​ասել է նա։