Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան առաջին մարզումն է անցկացրել ԱՄԷ-ի «Էլ Ֆուջեյրայի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Մայիսին տեղեկություն էր տարածվել, որ արգենտինացին վերադարձել է մարզչական գործունեությանը:
Դիեգոյի վերջին աշխատանքի վայրն էր «Ալ Վասլը» 2011-2012 մրցաշրջանում: 2008-ից 2010 թվականներին Մարադոնան գլխավորում էր Արգենտինայի հավաքականը:










