Ադրբեջանն արգելափակել է «ՌԻԱ Նովոստի»-ի աշխատանքը Արցախի պետնախարարի հետ հարցազրույցից հետո


Ադրբեջանն արգելափակել է «ՌԻԱ Նովոստի»-ի աշխատանքը Արցախի պետնախարարի հետ հարցազրույցից հետո
Հունիս 4 11:00 2022

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը Ադրբեջանում անհասանելի է դարձել. հայտնում է գործակալության թղթակիցը։

«Ուրբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակումից հետո ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ Axar.az-ը և APA գործակալությունը, կոչ են արել տեղական իշխանություններին` արգելափակել կայքը, որը մտնում է Russia Today միջազգային լրատվամիջոցների խմբի մեջ: Այս հարցում ադրբեջանական կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։

«Պաշտոնական Բաքուն կարծում է, որ ռուսական պետական ​​գերատեսչությունները, իբր, տարածում են զրպարտչական տեղեկատվություն, որը հակադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և խթանում է անջատողական միտումները։ Այս ամենը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետևաբար, լուրջ ափսոսանք է առաջացնում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։