Բարսելոնայի դարպասապահը տեղափոխվեց այլ ակումբ


Բարսելոնայի դարպասապահը տեղափոխվեց այլ ակումբ
Հուլիս 17 19:08 2017

Իսպանական «Սեգունդայում» հանդես եկող «Վալյադոլիդը» պաշտոնական կայքում հայտնել է կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Ժորդի Մասիպին ձեռք բերելու մասին:

28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Իսպանացին կատալոնական ակումբի սան է, սակայն կարիերայի մեծ մասն անցկացրել է «կապտանռնագույնների» երկրորդ թիմում:

Հիմնական թիմում նա հանդես է եկել 2014 թվականից, այդ ընթացքում մասնակցելով միայն 4 պաշտոնական խաղի: