|
Մոսկվայի արևմուտքում գտնվող Grand Setun Plaza բիզնես կենտրոնում այսօր հրդեհ է բռնկվել, որին տրվել է բարդության ամենաբարձր գնահատականը։ Ըստ առկա տեղեկությունների՝ հրդեհի պատճառ կարող էր լինել ոչ պատշաճ տեղադրման պատճառով կարճ միացումը։ Գորբունովա փողոցում այրվող շենքից մոտ 120 մարդ է տարհանվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդգծել է, որ հրդեհի մակերեսը կազմում է մոտ հազար քառակուսի մետր։ Հրդեհի մարմանը ներգրավվել է 180 մարդ և 41 տեխնիկա։ Հրդեհի մասին տեղեկություն է ստացվել Մոսկվայի ժամանակով 09:31-ին։ Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ հրդեհը պատել է շենքի չորս հարկերը: Կեսօրին արդեն հրդեհը մարվել է, զոհերի մասին տեղեկություն չկա: 2 մարդ դիմել է բուժօգնության: |










