Ներում չի լինի. Վրաստանի նախագահը՝ բանտարկված Սաակաշվիլու մասին


Ներում չի լինի. Վրաստանի նախագահը՝ բանտարկված Սաակաշվիլու մասին
Հունիս 3 15:48 2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցում։

«Ներում չի լինի, քանի որ դա «կուժեղացնի բևեռացումը երկրում»,- իր դիրքորոշումը բացատրել է Զուրաբիշվիլին Palitranews հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, գրում է
newsgeorgia.ge-ն:

Զուրաբիշվիլին բազմիցս արտահայտվել է այս թեմայով՝ ամեն անգամ կատեգորիկ դիրքորոշմամբ։ Նրա կարծիքով՝ Սաակաշվիլիին չի կարելի քաղբանտարկյալ համարել։

Իր վերջին հայտարարություններից մեկում նա նաև խորհուրդ է տվել կառավարությանը քայլեր ձեռնարկել, որպեսզի Սաակաշվիլու առողջական վիճակը «չօգտագործվի քաղաքական շահարկումների համար»։

Վրաստանի երրորդ նախագահը մայիսի 12-ից բուժում է անցնում «Վիվամեդի» կլինիկայում խիստ անվտանգության պայմաններում։ Նրա առողջական վիճակը վատացել է երկու հացադուլից հետո, որոնք նա անցկացրել է «Ռուսթավի» բանտում։