|
Ռուսական զորքերը կարող են կրկին հարձակվել Կիևի վրա, ուստի շրջանի բնակիչներին խորհուրդ է տրվում չկորցնել զգոնությունը։ Կիևի տարածքային պաշտպանական բրիգադի ներկայացուցիչ Անդրեյ Կովալյովը խոսել է այն մասին, որ Ռուսաստանն այս ուղղությամբ, բացի հարավարևելյանից, կարող է «երկրորդ ճակատ» բացել։ «Բացի այդ, թշնամու անօդաչու թռչող սարքերը հատում են մեր երկրի սահմանը՝ փորձելով հետախուզել իրավիճակը»,- ասել է նա։ Կովալյովը նշել է, որ հրթիռային հարձակումների սպառնալիքը Կիևում պահպանվում է։ Ըստ նրա՝ Կիևի բնակիչները պետք է գիտակցեն դա, քանի որ հյուսիսից եկող սպառնալիքը չի վերացել։ «Կիևի համար կա ահաբեկչական գործողության վտանգ, բալիստիկ և թևավոր հրթիռներով հրթիռակոծման վտանգ»,- ասել է նա։ |










